Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից հիմնադրված Chirac հիմնադրամն իր այս տարվա հատուկ մրցանակը շնորհել է Թուրքիայում գործող Հրանտ Դինքի անվան հիմնադրամին: Այս մասին հայտնում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ին:
«Դինքի հիմնադրամը պաշտպանում է այն միտքը, որ մշակութային բազմազանությունն իրականում հարստություն է, իսկ մարդկանց մեջ եղած տարբերությունները՝ հիմնարար իրավունք: Հիմնադրամը խթանում ու քաջալերում է Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային կապերի զարգացումը: Դինք ընտանիքը քենի և ատելության զգացումին տրվելու փոխարեն՝ տարիներ շարունակ շարունակում է հանդիսանալ Թուրքիայում ժողովրդավարության զարգացման շուրջ տարվող քննարկումների գլխավոր դերակատարներից մեկը: Այս ժամանակաշրջանում, երբ Թուրքիայի տարածքով են անցնում հարյուր հազարավոր ներգաղթյալներ, Դինքի անվան հիմնադրամի՝ կրթական ու դիտորդական ծրագրերը, մամուլում ատելության դրսևորումների դեմ ջանքերն անչափ կարևոր են», - նշվում է Chirac հիմնադրամի տարածած հայտարարության մեջ: