Երրորդ Աշխարհամարտը շատերի համոզմամբ՝ հեռու չէ: Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կտարելով Indy 100-ին կազմվել է այն 10 երկրների ցանկը, որտեղ կարելի է երրորդ համաշխարհային պատերազմից թաքնվել:
1. Իսլանդիա
Իսլանդիան առաջինն է աշխարհի Խաղաղության համաշխարհային ինդեքսում, որպես աշխարհի ամենախաղաղ երկիր:
2. Կանադա
Կանադան Խաղաղության համաշխարհային ինդեքսում 8-րդն է: Նա ներքին և միջազգային հակամարտություների բաժնում հինգից 1,1 միավոր է վաստակել, ինչը պատերազմի առնչությամբ ամենաքիչ ներգրավածություն ունեցող երկրներից մեկն է նրան դարձնում:
3. Նոր Զելանդիա
Երկրի լավագույն կողմերից մեկը ինքնաապահովման ձգտումն է: Այն հիդրոէլեկտրաէներգետիայից իր էլեկտրականության կեսից ավելին է ստանում, ունի բերրի հողեր, ինչը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական արտադրանք ունենալ:
Հաշվի առնելով իր հեռավոր դիրքը՝ Նոր Զելանդիան լավ ընտրություն է համաշխարհային պատերազմի դեպքում:
4. Պորտուգալիա
Պորտուգալիան Գլոբալ խաղաղության ինդեքսում երրորդ տեղն ունի: Պորտուգալիան, ըստ Politico-ի, դարձել է «կայունության օազիս»:
5. Ավստրիա
Ավստրիան համաշխարհային խաղաղության ինդեքսում 4-րդ տեղն է զբաղեցնում: Պետք է նշել, որ հակամարտությունների, ռազմականացման, հասարակության և անվտանգության ոլորտներում այն 5-ից 1,5 միավորից պակաս է հավաքել:
6.Դանիա
Դանիան այս ցանկում ֆավորիտ է. այն ունի հաղթաթուղթ՝ Գրենլանդիա: Տարածաշրջանը ապաքաղաականացված է և բավական հեռու է հնարավոր էպիկենտրոններից:
7. Ֆիջի
Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Ֆիջի կղզին աշխարհագրականորեն մեկուսացված է և հետևաբար բավականին անվտանգ վայր է: Կառավարությունն ավանդաբար չի միջամտում գլոբալ հակամարտություններին:
8. Սլովենիա
Սլովենիային մեծապես հաջողվել է հեռու մնալ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից, հետևաբար կարելի է ենթադրել, որ այն հետագայում էլ նույն դիրքը կզբաղեցնի:
9. Շվեյցարիա
Շվեյցարիան ունի ռազմական չեզոքության ամենահին պատմությունը, որը ստեղծվել է 1815 թվականի Փարիզի պայմանագրի օրերում: Այդ ժամանակից ի վեր երկիրը չի մասնակցում արտաքին պատերազմին:
10. Իռլանդիա
Իռլանդիան 1930-ական թվականներից սկսած ռազմական չեզոքություն է պահպանում: Եթե Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվի, Իռլանդիան հավանաբար կպահպանի այդ չեզոքությունը: