«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության հայտարարությունը ՀՀ-ԵՄ նոր Համաձայնագրի վերաբերյալ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Համաձայնագրի ստորագրման առիթով հանդես է եկել հայտարարությամբ:
Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության վարչությանհայտարությունը նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ ԱլԳ գագաթաժողովի շրջանակներում «Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության միջևհամապարփակևընդլայնվածգործընկերությանհամաձայնագրի» ստորագրման վերաբերյալ
«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ եվրաինտեգրման գործընթացի համատեքստում`
ողջունում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ այն համարելով որոշիչ ՀՀ եվրաինտեգրման ներկա գործընթացում,
վստահություն է հայտնում, որ Համաձայնագիրը կխթանի ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը,
կարևորում է Համաձայնագրում ամրագրված ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված,
կարևորում է Համաձայնագրում ամրագրված տարածաշրջանային համագործակցության շրջանակներում անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայության խթանման, բարիդրացիական հարաբերությունների և ժողովրդավարական զարգացման անհրաժեշտությունը,
դիտարկում է Համաձայնագրի ստորագրումը՝ որպես ՀՀ կողմից որդեգրված «և-և»-ի քաղաքականության կարևոր հանգրվան և երկու կողմերի դրսևորած բարձր քաղաքական կամքի արդյունք,
անընդունելի է համարում ՀՀ ինտեգրացիոն գործընթացները միմյանց հակադրելու ցանկացած փորձ,
համոզմունք է հայտնում, որ նոր Համաձայնագիրը հզոր խթան կհաղորդի ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ կյանքի կոչելով ոլորտային համագործակցության Համաձայնագրում ամրագրված հստակ շրջանակները,
հույս է հայտնում, որ Համաձայնագրի ստորագրումն իր նպաստը կբերի ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին,
ամրագրումէ, որ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը պատրաստակամ է շարունակել իր ակտիվ աշխատանքը եվրաինտեգրման, Հայաստանում ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տարածման, քաղաքացիական հասարակության կայացման ուղղություններով, այդ թվում՝ Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակի շրջանակներում:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն կոչ է անում.
ՀՀ իշխանություններին.
կազմակերպել ՀՀ Ազգային ժողովի կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս կարճ ժամկետներում,
ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Համաձայնագրի արագ և արդյունավետ իրականացման համար,
նպաստել Համաձայնագրով նախատեսվող Գործընկերության խորհրդի և Գործընկերության կոմիտեի աշխատանքների արագ և արդյունավետ մեկնարկին,
օգտագործել Համաձայնագրով նախատեսվող Խորհրդարանական գործընկերության կոմիտեն և նրա լիազորությունները՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կյանքի կոչման և կյանքի տարբեր ոլորտներում եվրոպական փորձի տեղայնացման նպատակով,
նպաստել Համաձայնագրի բովանդակության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը՝ փոխգործակցելով քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ,
նպաստել Համաձայնագրի իրականացման գործընթացի թափանցիկության ապահովմանը՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների ներգրավման միջոցով, այդ թվում՝ Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակի շրջանակներում,
Համաձայնագրի իրականացման գործընթացում պետության և հանրության շահերին անմիջականորեն առնչվող հարցերում որոշումների կայացման գործընթացը դարձնել առավել մասնակցային, կանխատեսելի և ընկալելի,
չսահմանափակվել միայն Համաձայնագրում ամրագրված դրույթներով և ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում ցուցաբերել նաև նախաձեռնողականություն՝ առավել խորացնելով երկկողմ կապերը:
ԵՄ ղեկավարությանը և անդամ երկրների կառավարություններին.
կազմակերպել ազգային խորհրդարանների և Եվրախորհրդարանի կողմից Համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս կարճ ժամկետներում,
ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Համաձայնագրի արագ և արդյունավետ իրականացման համար՝ ապահովելով նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավվածութունը գործընթացում,
նպաստել Համաձայնագրով նախատեսվող Գործընկերության խորհրդի, Գործընկերության կոմիտեի, Խորհրդարանական գործընկերության կոմիտեի գործունեությանը՝ Համաձայնագրի արդյունավետ իրականացման համատեքստում,
ներդնել ջանքերՀՀ-ԵՄ ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման նպատակով հայ-թուրքական սահմանի բացման, ՀՀ-ի ապաշրջափակման ուղղությամբ,
ՀՀ և ԵՄ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին.
նպաստել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացմանը,
հնարավորինս ակտիվ և արդյունավետ ներգրավվել Համաձայնագրով նախատեսվող Քաղաքացիական հասարակության հարթակում և ի շահ հանրության օգտագործել դրա ընձեռած հնարավորությունները: