Հրդեհ Բաթումի հյուրանոցում. կա 11 զոհ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

09:20     25 նոյեմբերի, 2017

Բաթումի «Լեո Գրանդ»  հյուրանոցում հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, տուժել՝ 21-ը, հայտնում է  РИА Новости-ն:

Վրաստանի ՆԳՆ տվյալներով զոհվել է Վրաստանի 10, Իրանի 1 քաղաքացի: Որոշ տվյալների համաձայն տուժածների թվում կան Իսրայելի և Թուրքիայի քաղաքացիներ:

Հրդեհը բռնկվել է հյուրանոցի 4-րդ հարկում՝ ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 20:00-ին:  Ենթադրվում է, որ բռնկման օջախը եղել է սպա-սրահում: Այդ պահին այնտեղ են գտնվել «Միսս Վրաստան» մրցույթի մասնակից գեղեցկուհիները, որոնց բոլորին ժամանակին տարհանել են, նրանցից ոչ մեկը չի տուժել:

Ամենայն հավանականությամբ հրդեհի պատճառն եղել է հակահրդեհային անվտանգության կանոնների խախտումը: Մի քանի ամիս առաջ Աջարիայի զբոսաշրջության գործակալությունը «Լեո Գրանդ» հյուրանոցին տուգանել էր հակահրդեհային համակարգի բացակայության համար: 

 


© armedia.am