Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատը) ուրբաթ միաձայն ընդունեց հայ համայնքին առնչվող բանաձև։
«Բանաձևում Լեհաստանի Սեյմը նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձևն ընդունվել է Սեյմի պատգամավորների ոտնկայս ծափահարություններով», -ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը։
Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ։
Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ այդպիսի բանաձև էր ընդունել նաև Լեհաստանի Սենատը։