ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան Time ամսագիրն իրեն առաջարկել է դառնալ տարվա մարդ, սակայն ինքը հրաժարվել է:
«Ես պետք է համաձայնեի հարցազրույցի և մեծ նկարահանման: Ես ասացի, որ միգուցե դա լավագույն գաղափարը չէ, և չմասնակցեցի: Ամեն դեպքում, շնորհակալություն», - գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:
«Տարվա մարդ» տիտղոսը Time-ի կողմից տրվում է իր դեկտեմբերյան համարում 1927 թվականից ի վեր: 2016 թվականին «Տարվա մարդ» էր ճանաչվել Դոնալդ Թրամփը: