Նոյեմբերի 24-ին Վանաձորի զորամասերից մեկում զինծառայող է հանկարծամահ եղել, հայտնում է Tert.am-ը՝ հղում կատարելով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին:
«Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է հանկարծամահ եղել: Սրտի կաթված է ստացել: Հանկարծամահ եղած զինծառայողը 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը: