Եվրոպական բանկերը 2016 հունիսից սկսած՝ Մեծ Բրիտանիայից դուրս են բերել շուրջ 350 մլրդ եվրոյի ակտիվներ։
Brexit-ի մասին հանրաքվեից հետո մինչև 2017-ի հունիսը ԵՄ անդամ երկրների բանկերը Մեծ Բրիտանիայում կրճատվել են 17 տոկոսով՝ 1․94 տրլն եվրոյից հասնելով 1․59 տրլն եվրոյի։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Եվրոպական բանկերի ֆինանսական պարտավորությունների ընդհանուր գումարը երկրում նվազել է 1․67-ից մինչեւ 1․34 տրլն եվրոյի։
Մասնագետները ակտիվների դուրսբերումը կապում են Brexit-ի ֆոնին հնարավոր կորուստների մտավախությունների հետ։ Այս միտումը կարող է պահպանվել մինչեւ 2019-ի մարտը, երբ Մեծ Բրիտանիան վերջնականապես դուրս կգա ԵՄ կազմից։