Թբիլիսիում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնող 9-ամյա Միշան զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Նա ներկայացնում էր «Բումերանգ» երգը:
Առաջին հորիզոնականը մրցույթում զբաղեցրեց Ռուսաստանի, երկրորդը՝ Վրաստանի, իսկ երրորդ հորիզոնականը ՝ Ավստրալիայի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այս տարի հանդիսատեսն առցանց քվեարկելու հնարավորություն ուներ: Հաղթողը որոշվել է ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ՝ 50/50:
Նշենք, որ բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում էր ևս 15 երկիր՝ Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստանը: