Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ընդդիմությունը կարողանա ապացուցել, որ ինքը կամ իր ընտանիքը օֆշորներում թաքցրած միջոցներ ունի:
«Եթե Թայիփ Էրդողանը մեկ դոլար ունի, ապա դա պետք է ապացուցվի: Եթե դա ապացուցվի, ես մեկ րոպե էլ չեմ մնա նախագահի պաշտոնում», - ասել է Էրդողանը` անդրադառնալով ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլուի այն հայտարարությանը, թե Էրդողանի մոտ շրջապատը միլիոնավոր դոլարներ ունի օֆշորային հաշիվներում:
«Ես հարցնում եմ այդ մարդուն, կա՞ն արդյոք ձեր մեղադրանքներն ապացուցող փաստաթղթեր: Եթե կան, հրապարակեք դրանք և ես կանեմ այն, ինչ անհրաժեշտ է... Եթե դուք դա չանեք, կխոսոտովանեք, որ զրպարտել եք և ներողություն կխնդրեք», - ասել է Էրդողանը:
Նա նաև նշել է, որ իր փաստաբանները Քլըչդարօղլուի դեմ հայց են ներկայացրել՝ 1.5 մլն թուրքական լիրայի (մոտ 350 հազար դոլար) չափով բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով: