Կալիֆոռնիայում ապրող ադրբեջանցի «գիտնական» Վագիֆ Ալլահվերդին ֆեյսբուքում տեսանյութ է տարածել, որում կոչ է անում Ադրբեջանը մաքրել հայերից, ռուսներից, թալիշներից, լեզգիներից, ինչպես նաև Ալիևների և Փաշաևների իշխանությունից: Այս մասին փոխանցում է РУСАРМИНФО-ն:
«Բոլոր ռուսները և հայերը պետք է վտարվեն Ադրբեջանից: 259 հազար ռուսներին պետք է վտարել շների նման, իսկ 30 հազար հայերին անհրաժեշտ է ոչնչացնել: Բոլորին. ոչ մեկին չի կարելի կենդանի թողնել»,- հայտարարել է Վագիֆ Ալլահվերդին:
Նա իր ելույթում նաև նշել է, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարներն իրենց ժողովրդի թշնամիներն են և նրանց պետք է «հեռացնել իշխանությունից, ձերբակալել և քառատել»: Դրանից հետո «գիտնականի» կարծիքով իշխանության կգա ազգային-ռազմական կառավարություն, որը մահացու պատերազմ կսկսի հայերի դեմ: