Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 423 երեխա՝ 226 տղա, 197 աղջիկ, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40379 քաղաքացի: