Հայ-իրանական գործարար համաժողով Երևանում

18:57     28 նոյեմբերի, 2017

Երևանում այսօր կայացավ հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել է ավելի քան 70 իրանցի, որից 20-ը՝ ՀՀժում գործունեություն ծավալող և  80 հայաստանցի գործարար, փոխանցում է banks.am-ը:

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Հաղորդվում է, որ համաժողովին իրանցի գործարարներին ներկայացվել են Հայաստանի գործարար հնարավորությունները, ազատ տնտեսական գոտիները, հարկային կարգավորումները, արտոնյալ առևտրային ռեժիմները և այլն:

«Կարծում եմ, այս համաժողովը նախորդների նման նույնպես միտված կլինի նոր գործարար կապերի ստեղծմանը եւ ավելի շատ՝ արդյունքներին»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը։  

Գործարարները մասնավորապես դիտարկել են սննդարդյունաբերության, ինժեներատեխնիկական ծառայությունների, թեթև արդյունաբերության, առևտրի ոլորտներին առնչվող ծրագրեր։

Համաժողովին ներկա են եղել նաև երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

 


© armedia.am