Եվրամիության և Հայաստանի միջև Բրյուսելում ստորագրված նոր գործընկերային համաձայնագրի գոյությունը վկայում է, որ ԵՄ-ն և Եվրասիական միությունը թշնամական կառույցներ չեն, այլ այլընտրանքներ են, որոնց բովանդակությունը կարող է նույնիսկ համընկնել: NEWS.am-ի հաղորդմամբ, նման տեսակետ հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:
Նրա խոսքով, համաձայնագիրը հաստատում է կառուցողական և ռազմավարական գործընկերության վերաբերյալ Հայաստանի և ԵՄ-ի ցանկությունը:
«Դա նաև ընդգծում է Հայաստանի եվրոպական աշխարհայացքը, որը չպետք է միայն ռուսական միությունների ցանցի մաս լինի: Համաձայնագրի գոյությունն ինքնին ցույց է տալիս, որ ԵՄ-ն և Եվրասիական միությունը թշնամական կառույցներ չեն, այլ այլընտրանքներ են, որոնց բովանդակությունը կարող է նույնիսկ համընկնել», - ասել է նա: