Իրանի նախագահ Հասան Ռոհանին վստահություն է հայտնել, որ հիմա առավել քան անցյալում Իրանի և մի շարք երկրների հարաբերությունները հիմա ավելի լավ են, հայտնում է NEWS.am-ը: «Մենք շատ լավ հարաբերություններ ենք սկսել ԵՄ-ի հետ: Ռուսաստանի և մեր հարևանների մեծ մասի հետ հարաբերություններն ավելի լավ են, քան նախկինում»,- ասել է Ռոհանին:
«Այսօր մեր հարաբերությունները բարելավվել են Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Պակիստանի և Կատարի հետ»,- հայտարարել է Իրանի նախագահը՝ նշելով, որ Իրանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել տարածաշրջանի երկրների հետ:
Ռոհանիի խոսքով՝ Իրանի մոտ բարդություններ կարող են առաջանալ «մեկ-երկու երկրների հետ», այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի: «Սաուդյան Արաբիան Իրանի հետ լարվածություն է փնտրում, որպեսզի թաքցնի տարածաշրջանում կրած պարտությունները, ինչպես նաև ներքին խնդիրները»,- կարծում է Ռոհանին: