ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ուղեվորվել հնգօրյա ճամփորդության դեպի Չինաստան, Հնդկաստան, Ֆրանսիա, որի ընթացքում ծրագրել է հանդիպում ունենալ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, գրում է Life.ru-ն՝ հղում տալով CNN-ին:
«Օբաման, որպես նախագահ, սերտ հարաբերություններ է հաստատել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ՝ գլոբալ տնտեսության զարգացումից մինչև մոլորակի կլիմայական փոփոխություններին հակազդելու հարցերի շրջանակում: Օբաման դեմ առ դեմ հանդիպման հույս ունի»,- հայտնել է Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Քեթի Հիլը:
Ինչպես նշվում է, 44-րդ նախագահը ելույթ կունենա Երկրի կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին նվիրված համաժողովում, որն անցկացվում է Շանհայում: Նախկին նախագահը Նյու Դելիում կհանդիպի հնդիկ երիտասարդության առավել հեռանկարային 280 ներկայացուցիչնեի հետ, ինչպես նաև երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: