Նոյեմբերի 30-ին Մինսկում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում է քննարկել Կազմակերպության շրջանակներում համագործակցության առանցքային հարցեր, միջազգային և տարածաշրջանային ակտուալ խնդիրներ, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման միջոցներ:
Կստորագրվեն մի շարք փաստաթղթեր՝ այդ թվում Հռչակագիր՝ Հավաքական անվտանգության պայմագրի 25-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 15-ամյակի առթիվ»,- ասված է հաղորդագրության մեջ: