Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին Չավուշօղլուն գրել է իր թվիթերյան էջում:
«Ես Անկարայում հանդիպել եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Ես նորից եմ հաստատում Մինսկի գործընթացին Թուրքիայի աջակցությունը»,- գրել է Չավուշօղլուն։