Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբայրը, ում թունավորել էին Կուալա-Լումպուրի օդանավակայանում, իր մոտ ունեցել է իրեն սպանած թույնի հակաթույնը, հայտնում է մալազիական The Star թերթը:
Փորձաքննության տվյալներով, նրա ուսապարկում եղել է 12 չափաբաժին ատրոպին՝ հակաթույն, որն օգնում է նյարդակաթվածային նյութերից և թույներից՝ այդ թվում նաև ամբողջ աշխարհում արգելված VX-ից, որի հետքերը հայտնաբերվել են Կիմ Չոն Նամի մաշկի վրա:
Փետրվարի 13-ին Կիմ Չոն Նամը մահացել է այն բանից հետո, երբ Կուալա-Լումպուրի օդանավակայանում երկու կանայք նրա դեմքին են լցրել նյարդակաթվածային VX թույնը: