Լաս Վեգասում անհայտ անձը մենակ թալանել է հայտնի խաղատունը

10:09     30 նոյեմբերի, 2017

Ոստիկանությունը որոնում է անհայտ անձի, ով կողոպտել է Լաս Վեգասի Բելլաջիո հայտնի խաղատունը և փախել է հանցագործության վայրից, հայտնում է Los Angeles Times-ը:

Քաղաքի ոստիկանության ղեկավար Ջոն Պելլետյեի խոսքերով՝ տղամարդը եղել է կեղծամով և ակնոցով, իսկ կողոպուտի ժամանակ մասամբ թաքցրել է դեմքը: Հանցագործը գործել է միայնակ, սակայն նրան «իր կամքին հակառակ» օգնել է ևս մեկ տղամարդ, ով այդ պահին եղել է ավտոմեքենայում:

«Որքան էլ կանխիկ գումար լինի նրա մոտ, դա բավարար է, որ նրան ցմահ ազատազրկում սպառնա»,-  ասել է Պելլետյեն:


© armedia.am