ՌԴ պաշտպանության նախարար բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ժամանել է Մինսկ, որտեղ մասնակցելու է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պատվիրակությունները կքննարկեն քաղաքական և ռազմական ոլորտների, ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու համալիր հարցեր:
Նիստի արդյունքներով որոշումներ կընդունվեն՝ կապված ՀԱՊԿ և նրա աշխատանքային մարմինների գործունեության կատարելագործման և զարգացման հետ:
Մասնակիցները նաև կհամաձայնեցեն հաջորդ տարվա համատեղ միջոցառումները: