Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի, Մևլութ Չավուշօղլուի և Հավաջ Մուհամմեդ Ասիֆի հանդիպումը ընթանում է Բաքվում, հայտնում է NEWS.am-ը:
Հանդիպմանը հիմնական ուշադրությունը կենտրոնացած է լինելու եռակողմ համագործակցությանը և արդիական միջազգային և տարածաշրջանային հարցերին։ Հանդիպման ավարտին նախարարները մամուլի համար հայտարարություն կանեն։
Հիշեցնենք, որ եռակողմ հանդիմպման նախօրեին կայացել էր Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներիի երկկողմ հանդիպումը։