Իրանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Բուլղարիայի վարչապետի ինքնաթիռի հետ կապված միջադեպը

15:51     30 նոյեմբերի, 2017

Իրանի օդային տարածքով Բուլղարիայի վարչապետի ինքնաթիռի թռիչքի արգելքի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Միջադեպը, որի արդյունքում Բուլղարիայի կառավարական ինքնաթիռը ստիպված է եղել լքել Իրանի օդային տարածքը, տեղի է ունեցել անձնակազմի անդամների կողմից տվյալների փոխանցման սխալի պատճառով։ Ինչի արդյունքում ինքնաթիռը հնարավոր չի եղել ճանաչել, ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, գրում է NEWS.am-ը։

«Թույլտվության բացակայության մասին հարցը ոչ մի դեպքում չի համապատասխանում իրականությանը, քանի որ Թեհրանում Բուլղարիայի դեսպանատան պաշտոնական դիմումից հետո հարգարժան վարչապետի ինքնաթիռի թռիչքի համար թույլտվություն է տրվել»,– հայտնել է Ղասեմին։

Ղասեմին ափսոսանք է հայտնել միջադեպի կապակցությամբ և հավելել, որ Իրանի օդային տարածքը միշտ բաց է բարեկամական երկրների ինքնաթիռերի համար։


© armedia.am