Ուրգանտը թթի օղիով շնորհավորել է Հայաստանի հանրայինի 61-րդ տարեդարձը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

18:07     30 նոյեմբերի, 2017

Առաջին ալիքի հաղորդավար Իվան Ուրգանտը շնորհավորել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության իր գործընկերներին ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է «Նովոստի Արմենիա»-ն: 

«Միանգամայն բացառիկ իրադարձություն է տեղի ունեցել։ Ես երեկ տոլմա եմ կերել, և տոլմայի մեջ հայտնաբերել եմ ուղերձ, տեքստ, լուր` Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 61 տարեկան է»,- ասել է Ուրգանտը։

«Այդ իսկ պատճառով այս մեծ տոնի առթիվ մենք` Առաջին ալիքի հաղորդավարներս, մեր գավաթները լցրել ենք թթի օղիով և բաժակ ենք բարձրացնում մեր հայ գործընկերների համար։ Առողջ, երջանիկ եղեք, ձեզ լավ տեսախցիկներ, նոր օբյեկտիվներ, սթափ օպերատորներ ձեզ։ Շնորհավոր»,- ասել է Ուրգանտը։

 


© armedia.am