ՖԻԴԵ-ի դեկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է մնալ երկրորդը աշխարհում՝ 2805 միավորով:
Աղյուսակը 2837 միավորով կրկին գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը, ով աշնան ամիսների համեմատ՝ մի քանի կետով բարձրացրել է իր գործակիցը:
Լավագույն հնգյակում են նաև Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա):
Հայազգի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը աղյուսակում 72-րդն է (2672), իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 78-րդը (2667):