Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Վրաստանի վարչապետի այցը կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո: