Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ առաջնորդները քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Առաջնորդները համակարծիք են եղել, որ երկկողմ շփումներին պետք է «բարձր մակարդակում նոր ազդակ հաղորդել» այն բանից հետո, երբ Գերմանիայում կառավարություն ձևավորվի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին կայացած Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ էր արել չքվեարկել այնպիսի կուսակցությունների օգտին, որոնք «Թուրքիայի թշնամիներ» են: