Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունենալու «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնք կազմակերպվել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ:
Լսումներին բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ողջույնի խոսքով ելույթ կունենան նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: