Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ներկայումս Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունների հարց չեն քննարկել, այդ թվում՝ ծովային շրջափակում: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, փոխանցում է Ռամբլեռը:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի առաջնորդները վերջին 2 օրերին երկրորդ հեռախոսազրույցն են ունենում, որի ընթացքում խոսել են Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի զսպման մասին:
«Նախագահ Թրամի հետ զրույցի ժամանակ ռազմական շրջափակման հարց չի հիշատակվել»,- ասել է Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: