Թրամփը թմրանյութերի պատճառով 3 ամիս առանց աշխատավարձի կմնա

12:35     1 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ եռամսյակի իր աշխատավարձը նվիրաբերել է օփիոիդային ճգնաժամի դեմ պայքարին։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Էրիկ Հագանը, փոխանցում է CNBS-ը։

«Մեր նախագահը գիտակցում է, որ օփիոիդային ճգնաժամը մեծ սպառնալիք է, և այս տոնական սուրբծննդյան շրջանում մենք բոլորս պետք է հետևենք նրա օրինակին և մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի պայքարենք ամերիկյան ընտանիքները կործանող խնդրի դեմ», - ասել է Հագանը։

ԱՄՆ նախագահի պաշտոնական աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար։ Այսպիսով՝ թմրանյութերի դեմ պայքարին Թրամփը նվիրաբերել է 100 հազար դոլար։


© armedia.am