Արցախ այցելած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել

12:17     1 դեկտեմբերի, 2017

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի պետական սահմանը անօրինական հատելու մեղադրանքով Արցախ այցելած 4 թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել նաև Թուրքիայում, փոխանցում է NEWS.am-ը:

«Այդ անձիք զանգել են ինձ և տեղեկացրել, որ չեն հասկացել, որ իրենց այցելությունը հանցանք է և պնդել են, թե այնտեղ Ղարաբաղի հարցում Ադրբեջանին են պաշտպանել։ Արդյունքում նրանք Ադրբեջանին մի նամակ են գրել՝ հայտնելով, որ իրենք սխալ են և չեն իմացել, որ հանցանք են գործում։ Բայց արդեն հետաքննությունը սկսվել է։ Թող սա դաս լինի, որ Թուրքիայի մյուս քաղաքացիները չայցելեն»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշղօլուն։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին թուրք հայտնի մտավորականներ Ուֆուք Ուրասը, Սաիթ Չեթինօղլուն, Ալի Բայրամօղլուն և Էրոլ Քաթրջըօղլուն նախկին պատգամավոր Արագած Ախոյանի ուղեկցությամբ Արցախ էին այցելել։ Այս փաստը չէր վրիպել Ադրբեջանի աչքից։

Ադրբեջանը հիշյալ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և պահանջել Թուրքիայից նրանց ձերբակալությունն ու արտահանձնումը։


© armedia.am