Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրումը դրական իրադարձություն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք հայտնել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Նրա խոսքով, նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագիրը կխթանի երկկողմ հարաբերությունների զարգացումը մի շարք ոլորտներում:
«Մինչ այս հարաբերությունները բարեկամական էին, գործընկերային, սակայն չկար այդ նոր հիմքը: Մենք բոլորս աշխատում էինք դրա համար, Հայաստանն էր նաև աշխատում, և ի վերջո, գործընթացը հասավ իր վերջնակետին: Մենք շատ ուրախ ենք, քանի որ այն ձևավորում է նոր շրջանակ հարաբերությունների համար, որը կարող է լինել ամուր հիմք հետագա զարգացումների համատեքստում»,-ընդգծել է դեսպանը: