«ՀԱՊԿ անդամ երկրների կողմից ընդունված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ համատեղ հայտարարությունն անշուշտ քաղաքական մեծ նշանակություն ունի»,-նստաշրջանի ավարտից հետո հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, փոխանցում է Panorama.am-ը:
Նախարարի խոսքով` հայտարարությունը վերահաստատում է հիմնական սկզբունքները, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության բացառաիկ կարգավիճակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից:
Հիշեցնենք, որ հայտարարությունը ներկայացվել էր Հայաստանի նախաձեռնությամբ: