Հնդկական NDTV հեռուստաալիքը հայտնել է, որ երկրի հարավային նահանգներում «Օքհի» անունը ստացած ցիկլոնի հետևանքով զոհվել է ոչ պակաս քան 8 մարդ, 86-ն անհետ կորել են, փոխանցում է Արցախպրեսը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ փոթորիկը սկսվել է նոյեմբերի 30-ին երկրի հարավային նահանգներում՝ Քերալայում և Թամիլանդում: Ներկայումս առնվազն 845 մարդու տարհանել են Թամիլանդի ցածրադիր վայրերից: Մեկնարկել են 86 ձկնորսների որոնողական աաշխատանքները, որոնք ծով էին դուրս եկել 50 նավակներով:
Սպասվում է, որ փոթորիկը մեկ ամբողջ օր կշարունակվի Հնդկաստանի հարավային նահանգներում, ինչպես նաև Անդամանի և Նիկոբարի կղզիներում և Հնդկաստանի դաշնակից Լաքշադվիլ կղզային տարածքում: