Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ

18:14     1 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ:

Կողմերը դրական են գնահատել համագործակցության փոխադարձ նպատակներն ու համատեղ ջանքերը և կարևորել համակարգման շարունակականությունը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` երկկողմ համագործակցության նոր ձևաչափերի ու հնարավորությունների շուրջ:


© armedia.am