Արոնյանը London Chess Classic մրցաշարը մեկնարկեց ոչ ոքի արդյունքով

22:56     1 դեկտեմբերի, 2017

Շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով մեկնարկեց London Chess Classic սուպերմրցաշարում, որը Grand Chess Tour-ի վերջին փուլն է, փոխանցում է Արցախպրեսը:

Առաջին տուրում հայ գրոսմայստերը սևերով մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլում:

Ոչ ոքի ավարտվեց նաև ամերիկացի Ուեսլի Սո - ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունը: Մյուս պարտիաները շարունակվում են:

Նշենք, որ վերջերս Լևոն Արոնյանը մասնակցել էր իսպանական Մալյորկայում անցկացված ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարին, որում Դմիտրի Յակովենկոյի հետ հավաքել էր հավասար միավոր, սակայն չեմպիոնության համար թայ-բրեյքում պարտվել էր ռուս գրոսմայստերին:

London Chess Classic, առաջին տուր.

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Մայքլ Ադամս (Անգլիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5


© armedia.am