Շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով մեկնարկեց London Chess Classic սուպերմրցաշարում, որը Grand Chess Tour-ի վերջին փուլն է, փոխանցում է Արցախպրեսը:
Առաջին տուրում հայ գրոսմայստերը սևերով մրցեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլում:
Ոչ ոքի ավարտվեց նաև ամերիկացի Ուեսլի Սո - ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունը: Մյուս պարտիաները շարունակվում են:
Նշենք, որ վերջերս Լևոն Արոնյանը մասնակցել էր իսպանական Մալյորկայում անցկացված ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարին, որում Դմիտրի Յակովենկոյի հետ հավաքել էր հավասար միավոր, սակայն չեմպիոնության համար թայ-բրեյքում պարտվել էր ռուս գրոսմայստերին:
London Chess Classic, առաջին տուր.
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Մայքլ Ադամս (Անգլիա) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5