Թուրքիայում տղամարդկանց արգելել են մազերը սև ներկել

23:28     1 դեկտեմբերի, 2017

Թուրքիայի կրոնական հարցերով վարչությունը (Դիյանեթ) տղամարդկանց մազերը սև ներկելու արգելք է տարածել, հաղորդում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մազերը, բեղը կամ մորուքը թույլատրելի է ներկել, եթե չկա մարդկանց խաբելու նպատակ: Սակայն տղամարդկանց մազերը սև ներկելը իսլամական նորմերով արգելված է: Այն համարվում է անընդունելի», - ասված է հավատացյալների գրավոր հարցադրումներին Դիյանեթի կողմից տրված պատասխանում:

Բացի վերոնշյալը, հարևան երկրում արգելվում է նաև այնպիսի երաժշտությունը, որը ծառայում է «մեղքի տարածմանը», ինչպես նաև  այնպիսի աշխատավայրերը, որտեղ ոգելից խմիչքներ են վաճառվում: Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ «գոյատևելու համար չկա վաստակելու այլ տարբերակ»:

Ավելի վաղ Թուրքիայի կրոնն արգելել էր Բիտկոին կրիպտոարժույթով գործարքները:


© armedia.am