ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հերքել է այն լուրերը, որ Ռեքս Թիլերսոնն առաջիկայում պետք է լքի պետքարտուղարի պաշտոնը:
«Այն ԶԼՄ-ները, որոնք հայտարարում են, որ ես աշխատանքից հեռացրել եմ Ռեքս Թիլերսոնին, կեղծ լուրեր են տարածում: Նա չի հեռանում, և թեկուզ մենք տարաձայնություններ ունենք, մենք միասին լավ ենք աշխատում: Ամերիկան կրկին մեծ հարգանք է վայելում»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ New York Times-ը գրել էր, որ Ռեքս Թիլերսոնին կարող է փոխարինել ԿՀՎ տնօրն Մայք Պոմպեոն:
The media has been speculating that I fired Rex Tillerson or that he would be leaving soon - FAKE NEWS! He’s not leaving and while we disagree on certain subjects, (I call the final shots) we work well together and America is highly respected again!https://t.co/FrqiPLFJ1E
— Donald J. Trump (@realDonaldTrump) December 1, 2017