Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) մամուլի խոսնակ Բյուլենթ Թեզջանը ԶԼՄ-ներին է հանձնել բանկային անդորագրեր, որոնք հաստատում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատների հասցեին հնչեցված մեղադրանքները: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, Թեզջանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ցույց է տվել օրիգինալ բանկային անդորագրեր, որոնք ապացուցում են, որ Էրդողանի մտերիմների և հարազատները ներդրումներ են արել օֆշորային գոտիներում: ԺՀԿ խոսնակը տեղեկացրել է նաև, որ փաստաթղթերը հանձնելու են դատախազությանը: