ԱՄՆ Պետքարտուղարը հերքել է լուրերը, թե ինքը հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից

11:35     3 դեկտեմբերի, 2017

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս  Թիլերսոնը հերքել է այն լուրերը, թե ինքը հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից և իրեն կփոխարինի Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Մայք Պոմպեոն: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 «Մարդիկ պետք է ավելի լավ աղբյուրներից օգտվեն: Ես այստեղ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ կարող եմ գործել արդյունավետ և որևէ բան անել», - ասել է նա:


© armedia.am