Իսրայելի իշխանությունները չեն հանդուրժի Իրանի մշտական ռազմական ներկայություն Սիրիայում և թույլ չեն տա Թեհրանին միջուկային զենք ունենալ։ Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հաղորդում News.am-ը։
«Մենք թույլ չենք տա իրանական ռեժիմին, որը ձգտում է ոչնչացնել հրեական պետությունը, միջուկային զենք ունենալ։ Մենք թույլ չենք տա այդ ռեժիմի մշտական ռազմական ներկայություն Սիրիայում, որտեղ նրանք ուզում են ամրապնդվել՝ մեր պետությունը ոչնչացնելու բացահայտ մտադրությամբ»,-ասել է Նեթանյահուն։