«Աէրոֆլոտը» անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով 60 չվերթ է չեղարկել՝ այդ թվում նաև դեպի Երևան չվերթը: Ինչպես տեղեկացնում է ավիաընկերության պաշտոնական կայքը, չվերթները պետք է ժամանեին և մեկնեին «Շերեմետիվո» օդանավակայանից դեկտեմբերի 4-ին:
Նշվում է, որ չեղարկված չվերթների ուղևորները կտեղափոխվել հաջորդ չվերթներ:
Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի վարչությունից հայտնել էին, որ Մոսվայում և Մոսկվայի մարզում անբարենպաստ եղանակային պայմանները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 4-ի երեկոյան ժամը 10-ը: