Գերմանիան ցանկանում է, որպեսզի ապաստան խնդրողները հեռանան երկրից և նպատակ ունի խթանել այդ գործընթացը: Ներքին Գործերի նախարար Թոմաս դե Մայզիրի առաջարկած գաղափարը նպատակ ունի օգնություն ցուցաբերել միգրանտներին հայրենիք վերադառնալուց հետո, հայտնում է DW-ն:
Մայզիրի խոսքով, ընտանիքները կարող են ստանալ 3 000 եվրո, իսկ անհատները՝ 1 000, եթե նրանք փետրվարի վերջին ինքնակամ վերադառնան իրենց հայրենիք:
Ի հավելումն նախկինում ստացած վճարումների, մերժված ապաստան խնդրողները կարող են գումար ստանալ հայրենիքում բնակարանի վարձակալության, շինարարության, վերանորոգման և նույնիսկ խոհանոցի կամ սանհանգույցի կահավորման համար:
Ծրագիրը կոչվում է «Քո երկիրը, քո ապագան, հիմա»:
«Ձեր հայրենիքում կան հնարավորություններ: Մենք կոնկրետ օգնությամբ կաջակցենք ձեզ վերաինտեգրման հարցում», - ասել է Մայզիրին: