2017թ. առաջին կեսին Գերմանիան ապաստան տրամադրելու ավելի մեծ թվով հայտ է քննարկել, քան Եվրամիության մյուս բոլոր երկրները միասին: Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին, հայտնում է NEWS.am-ը՝ վկայակոչելով Die Welt պարբերականը:
Die Welt-ը նշում է, որ ԵՄ վիճակագրական գործակալության տվյալները տարբերվում են Գերմանիայի Միգրացիայի եւ փախստականների գործերով դաշնային գործակալության (BAMF) տվյալներից:
Գերմանիան փախստականների համար շարունակում է մնալ առավել ցանկալի նպատակ, հայտնում է Die Welt-ը: Պարբերականի տեղեկություններով՝ 2016-ի ապրիլից սկսած այս երկիր ամեն ամիս ժամանում է մոտ 15 հազար նոր ապաստան փնտրող:
Դեկտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ Գերմանիայի կառավարությունը մեծացրել է կամավոր հայրենադարձներին հատկացվող գումարը: Այսպես՝ 3 անդամից բաղկացած փախստականների ընտանիքը, որին մերժվել է ապաստանի տրամադրումը, եւ որը կորոշի կամավոր հայրենիք վերադառնալ, կարող է մինչեւ 6 հազար եվրո ստանալ:
2017-ի փետրվարից հոկտեմբեր միայն 8639 փախստական է համաձայնվել կամավոր տուն վերադառնալ: Եվս 19520 մարդու Գերմանիայի իշխանություններն արտաքսել են: