Եգիպտոսը խորհուրդ չի տալիս ԱՄՆ-ին ճանաչել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք

12:15     4 դեկտեմբերի, 2017

Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է բացասաբար ազդել Մերձավոր Արևելքում կարգուկանոնի վերականգնման ԱՄՆ-ի պլանների վրա։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում։

«Երուսաղեմի կարգավիճակը չափազանց զգայուն հարց է, որին պետք է մոտենալ շատ զգուշորեն՝ հաշվի առնելով պաղեստինյան ժողովրդի դարավոր ազգային ինքնությունը»,-ընդգծել է Շուքրին։

Կահիրեն հիշեցրել է, որ որոշ ընդունված որոշումներ կարող են խորացնել լարված իրավիճակը տարածաշրջանում, քանի որ Երուսաղեմը հանդիսանում է կարևոր օղակ պաղեստինս-իսրայելական հակամատությունում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է բավարարել Իսրայելի խնդրանքը և ամերիկյան դիվանագիտական առաքելությունը տեղափոխել Երուսաղեմ։


© armedia.am