Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը կոչ է արել մարդկությանը կիբեռտարածությունում ընդհանուր ապագա կառուցել: Նրա կարծիքով՝ համացանցի զարգացումն ուղեկցվում է ինչպես հնարավորություններով, այնպես էլ երկրի ինքնիշխանության և անվտանգության համար մարտահրավերներով:
«Հուսով ենք, որ մեր ջանքերի շնորհիվ, կկարողանանք այնպես անել, որ բոլոր երկրները կարողանան նստել համացանցի և թվային տնտեսության զարգացման գնացքը», - ասվում է Համացանցի կառավարման համաշխարհային 4-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված Ծինփինի ողջույնի նամակում:
Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների 411 բարձրտեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ: