Մոսկվայի Վնուկով օդանավակայանում Ռոսսելխոզնաձորի աշխատակիցներն արգելել են 710 կգ սառեցված ձկների և ծովամթերքների մուտքը Հայաստան: Այս մասին հայտնում է Rusarminfo.ru-ն:
«Ներկայումս կասեցվել է Հայաստան ուղարկվելիք 710.53 կգ ընդհանուր ծավալով ձկների մուտքը Հայաստան», - հայտնում են Մոսկվայի Ռոսսելխոզզադորի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրականացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ բացակայել են անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը:
Տեսչական ստուգումից հետո արգելվել է սառեցված ձկների և ծովամթերքի փոխադրումը: