ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կմասնակցի ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 7-8-ը Ավստիայում կմասնակցի ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստին, փոխանցում է «Новости Армения»-ն:
Խաչատուրովը կմասնակցի ԵԱՀԿ անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, ելույթ կունենա անդամ պետությունների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, կզրուցի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրենի և այլ պաշտոնյաների հետ:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը կմասնակցի նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների աշխատանքային հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 7-ին: