«Матч ТВ»-ն Հենրիխ Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմ կցուցադրի

12:56     5 դեկտեմբերի, 2017

Դեկտեմբերի 5-ին «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում կցուցադրվի Հայաստանի հավաքականի ավագ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմ:

«Միխայիլ Մոսակովսկին և Նոբել Առուստամյանը պատրաստել են բացառիկ և էմոցիոնալ նյութ 21-րդ դարի հայ ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկի մասին: Հենրիխն արդեն լեգենդ է դարձել, և մենք ցանկանում ենք պատմել նրա պատմությունը», - ասել է հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Տինա Կանդելակին:


© armedia.am